ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Անդաստիարակությունը, անմակարդակությունը և սադրիչ լինելը ոչ մի կապ չունեն մարդու ո՛չ տարիքի, ո՛չ էլ հաշմանդամ լինելու հետ

Անդաստիարակությունը, անմակարդակությունը և սադրիչ լինելը ոչ մի կապ չունեն մարդու ո՛չ տարիքի, ո՛չ էլ հաշմանդամ լինելու հետ
03.05.2025 | 11:00

Լուսանկարում պատկերված արարածն անդրադառնալով իր մոր բացահայտ խուլիգան վարքագծին, կարմիր թելի պես առաջ է տանում իր մոր տարիքը՝ թե բա 70-նն անց կին է ու հաշմանդամություն ունի: Խղճահարությու՞ն ես առաջացնում, այ՛ տղա:

Լսի՛ր, այ ողորմելի, իմ մայրն էլ է 70-նն անց ու հաշմանդամ է, բայց նույնիսկ վատ երազում ես չեմ պատկերացնի, որ իմ մայրը մորդ բառապաշարն ու անմակարդակ պահվածքից դրսևորի: Անդաստիարակությունը , անմակարդակությունը և սադրիչ լինելը ոչ մի կապ չունեն մարդու ո՛չ տարիքի, ո՛չ էլ հաշմանդամ լինելու հետ:

Իսկ մայրդ բացահայտ սադրիչ է:

Բացատրեմ:

Նախ՝ բացարձակ չէր երևում, որ մորդ ձեռքից ինչ-որ մեկը քաշել է ու առաջարկել է սիրելի ֆյուրերիկիդ դեմ ստորագրել:

Բայց եթե նույնիսկ դա այդպես է, ապա ինչպե՞ս կբացատրես այն, որ այդ՝ առաջին դեպքից հետո մայրդ կրկին հայտնվում է նույն տեղում, բայց արդեն երեկոյան ու կրկին սադրում ու վիրավորում է մարդկանց:

Առաջին տեսանյութը նկարահանվել է ցերեկով, իսկ երկրորդը՝ երեկոյան, երբ դրսում մութ էր, որից ենթադրում եմ, որ գոնե երկրորդ անգամ մայրդ դիտավորյալ էր գնացել նույն վայր, արդեն ձեռնափայտով զինված, որը չկար նրա մոտ առաջին տեսանյութում, որ սադրի ու վիրավորի ՆիկոլիԴ ընդդիմախոսներին:

Վահագն ես, ի՜նչ ես, պրիմիտիվ ու անգրագետ պարզաբանումդ քեզ կհավաքես ու լավ կլինի մորդ «կարգի հրավիրես», թե չէ կարող է հաջորդ սադրանքի ժամանակ, իրոք ներողամիտ մարդկանց չհանդիպի ու երբ ձեռնափայտով փորձի դիմացինին հարվածել կարող է ձեռքից վերցնեն ու...

Ոչ ոք պարտավոր չէ տարիքով մեծ հաշմանդամի անմակարդակ ու անտակտ վարքը տանել ու ներել:

Ի դեպ, մորդ արտաբերած հիմարություններն էլ ապացուցում են, որ մայրդ ձեր ժեխնյուզերի հետևողներից է՝ որոշ անասնական մտքերն ու տեղեկություններն այդտեղից էր երևի իմացել ու բարձրաձայնում էր:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ